ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հովիկ Աբրահամյանը կասկած չունի, թե ովքեր են 27-ի կազմակերպիչները

Հովիկ Աբրահամյանը կասկած չունի, թե ովքեր են 27-ի կազմակերպիչները
27.10.2014 | 16:43

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած գործիչների հիշատակին` խորհրդարանի այգում տեղադրված հուշաքարին ծաղիկներ դնելով: Հուշարձանի մոտ էին եկել նաև հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հարազատները. Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը և այլք: Լրագրողի` «Արդյոք իշխանությունների քաղաքական կամքի բացակայությո՞ւնն է պատճառը, որ գործը չի բացահայտվել» ձևակերպման հետ վարչապետը չհամաձայնեց: «ՈՒնենք այն, ինչ ունենք: Եթե հանրության մեջ կա իսկապես կասկած, ուրեմն պատկան մարմինները պետք է հետևողական լինեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ արվեց ու իրականությունն այսօր սա է: Այն ժամանակ, որ զբաղվում էին այս գործով, պատկան մարմինները, բոլորը ցանկանում էին, որ այդ դեպքը բացահայտվի, և կային հարազատներ` ի դեմս վարչապետի: Մարդիկ զբաղվում էին, որ իրականությունը բոլորն իմանան, քանի որ հանրությունը սպասում էր: Այնպես չէ, որ բոլոր ռեսուրսները չենք օգտագործել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Հարցին ի պատասխան` ունի՞ կասկածներ, թե ովքեր են Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ կրկնեց. «Ոչ»: Իսկ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Ո՞վ է հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին, բայց ամեն ինչ արվեց, որ գործը չբացահայտվի, թեև ես հույս ունեմ, որ մի օր այն կբացահայտվի»:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ